Անցած ոչ աշխատանքային օրերի՝ շաբաթ և կիրակի օրերի արդյունքներով, «Տոռ 2: Խավարի թագավորությունը» ֆիլմը գլխավորում է ամերիկյան և համաշխարհային վարձույթները:
Հյուսիսային Ամերիկայում ֆիլմն աշխատել է 86.1 մլն. դոլար: Իսկ ընդհանուր հաշվարկով, ընդամենը 10 օրում՝ էկրաններ դուրս գալուց հետո «Տոռ 2» աշխատել է 327 մլն. դոլար:
ԱՄՆ-ից դուրս ֆիլմն ամենից շատ աշխատել է Ռուսաստանում՝ 24մլն. դոլար: Պետք է նշել, որ «Տոռ 2»-ը ռուսական վարձույթներում հայտնվել է պրեմիերայից մեկ շաբաթ վաղ:
Աղբյուրը՝ imdb.com