Apple-ի քարտեզները միլիոնավոր օգտագործող են խլում Google Maps-ից

google maps for iOSApple-ի քարտեզի շուկա մտնելն ուղեկցվեց սկանդալներով. այն ճշգրիտ չէր, պարունակում էր աննշան տեղեկություններ, բացակայում էր հասարակական տրանսպորտից օգտվելու նավիգացիան և այլն: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը ներողություն էր խնդրում օգտագործողներից, իսկ App Store-ում առանձին բաժին հայտնվեց, որտեղ առաջարկվում էին Apple Maps-ի փոխարինող ծրագրեր:

Չնայած այս ամենին, Google Maps-ն այդպես էլ չկարողացավ ամբողջությամբ գրավել այս շուկան: Պարզվում է, որ վերջին մեկուկես տարում Apple-ը ուժեղ հարված է հասցրել Google քարտեզների օգտատերերի քանակին:

Ինչպես վկայում է ComScore հետազոտական ընկերությունը, այս տարվա սեպտեմբերի կտրվածքով iPhone-ի 35 միլիոն օգտատերեր օգտագործում են Apple Maps, և միայն 6 միլիոնը՝ Google Maps: Վերջին թվի մեջ են մտնում նաև Apple-ի 2 միլիոն հին սարքերը, որոնք ուղղակի չեն կարող թարմացվել մինչև 6-րդ կամ 7-րդ iOS, որոնցում կան Apple քարտեզները:

Սա ևս մի անգամ ապացուցում է, որ օգտագործողները մեծամասնությունն աշխարհում գերադասում է օգտագործել ձեռքի տակ եղած անհարմար ծրագրերը՝ չտեղադրելով ավելի լավ մշակված նոր ծրագրեր:

Աղբյուրը՝ blog.technguide.net