Facebook-ում տարածում է ստացել «Humans of » լուսանկարչական շարժումը

Humans of new york«Humans of »շարժման գաղափարը շատ պարզ է. պետք է նկարել փողոցում անցորդներից մեկին և նրա կյանքի մասին ինչ-որ կարճ պատմություն գրել: Գաղափարը սկիզբ է առել 2010-ին Բրենդոն Ստենթոնի կողմից ստեղծված humansofnewyork էջից: Դրանից հետո ստեղծվել են տարբեր քաղաքների և երկրների մարդկանց մասին էջեր ամբողջ աշխարհով: Միլիոնից ավել հետևորդ ունեցող HONEY-ին (Humans of New York) հավանումների քանակով հաջորդում են 50.000-ից ավել հետևորդ ունեցող Հռոմի, Ամստերդամի, Կարաչիի, Թեհրանի և Հնդկաստանի մարդկանց նվիրված լուսանկարչական էջերը:

«Նյու Յորքի մարդկանց նվիրված էջը ոգեշնչեց ինձ և տվեց լիցքեր անելու մի բան, որը միշտ ցանկացել եմ: Ես մտածեցի, որ եթե ինչ-որ մեկը դա արդեն անում է, ուրեմն ես էլ կարող եմ»,- նշել է Humans of Rome էջի հիմնադիր քսանմեկամյա Մարկո Մասսան, որին պատկանում են էջի բոլոր լուսանկարները:

Facebook-ը հիմնական հարթակ դարձավ մարդկանց մասին պատմող լուսանկարչական շարժման: Լուսանկարները սոցցանցի միջոցով ավելի արագ և արդյունավետ են տարածվում: Շարժման միայն Նյու Յորքի և Թեհրանի մարդկանց մասին պատմող ճյուղերը ունեն սեփական վեբ-կայքեր: Լուսանկարչական շարժումը հասել է Հայաստան և ստեղծվել է Երևանի մարդկանց մասին պատմող ֆեյսբուքյան էջ:

Աղբյուր՝ mashable.com