Անջելինա Ջոլիի մարմնավորմամբ ֆիլմի թրեյլերը ռեկորդ է սահմանել (վիդեո)

maleficent_teaserposter

Թողարկվել է «Մալեֆիսենթ» ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերակատարը դերասանուհի Անջելինա Ջոլին է: Բացի թրեյլերից, հրապարակվել է նաև ֆիլմի առաջին պաստառը: Ֆիլմի գովազդային թրեյլերն ընդամենը 1 օրում գրանցել է ավելի քան 1 մլն. դիտում: Դիտումներն աճում են ամեն վայրկյան` կազմելով այս պահին ավելի քան 3մլն. դիտում:

Անջելինա Ջոլին իր այս խաղի համար վարձատրվել է 15մլն. դոլար: Այս դերի համար դերասանուհին ստիպված է եղել փոխել իր արտաքին տեսքն անճանաչելիության աստիճանի: Նա կրում է գունավոր լինզեր, պրոտեզ այտեր, կաշվե կոտոշավոր գլխի աքսեսուար: Նրա դեմքը սպիտակ է՝ սփրթնածութան աստիճանի, իսկ շրթունքները մշտապես ալ կարմիր են:

Ռեժիսոր Ռոբերտ Ստրոմբերգի Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014 մայիսի 30-ին:

Ֆիլմում նկարահանվել է նաև Ջոլիի և նրա ամուսնու՝ դերասան Բրեդ Պիտի համատեղ երեխան՝ Վիվյենը: Նա մարմնավորում է արքայադուստր Ավորային մանուկ հասակում:

Աղբյուրը՝ imdb.com