Honda-ն փորձարկում է ամբողջովին նոր սարքավորում (տեսանյութ)

HondaRoboticLegs_1

Ճապոնական ընկերությունը սկսեց Walking Assist-ի լայնամասշտաբ փորձարկումները ԱՄՆ-ում: Walking Assist-ը ներդրված շարժիչներով ոտքերն ամրացնող համակարգ է, որն օգնում է քայլել կամ վազել: Սարքավորումը հիմնականում ուղղված է այն մարդկանց, ովքեր խնդիրներ են ունեցել հենաշարժային համակարգի հետ և վերականգնման պրոցեսում են: Բազմաթիվ հիվանդներ չեն կարողանում հանգիստ քայլել կամ վազել: Honda-ն հույս ունի, որ իր նոր արտադրանքով կկարողանա լուծել այս խնդիրը:

Honda-ն չի նշում, թե որքան կտևեն Walking Assist-ի տեխնոլոգիան ստուգելու և բարելավելու նպատակով անցկացվող փորձարկումները: Սարքավորումն աշխատում է թայմերի նման. առաջին քայլերից այն իր մեջ ներդրված համակարգչի միջոցով ընդունում է արագության մի արժեք և հետագայում շարժիչների շնորհիվ թույլ չի տալիս նվազեցնել արագությունը` պահելով այն նույն մակարդակին և աստիճանաբար բարձրացնելով: Դա օգնում է օգտագործողին զգալ ոտքի մկանները և քայլել ռիթմիկ, առողջ մարդու նման:

Աղբյուր` engadget.com