«Բեթմեն» տրիլոգիայի և «Պողպատե մարդը» ֆիլմերի պրոդյուսեր Չարլզ Ռոուվենը պնդում է, որ «Սուպերմենն ընդդեմ Բեթմենի» ֆիլմում Բեթմենի դերում Բեն Աֆլեքին ընտրելը, բնավ, սխալ ընտրություն չէ:
«Մենք պատրաստվում ենք «Սուպերմենն ընդդեմ Բեթմենի» ֆիլմին հունիսից և 8 ամսից սկսելու ենք նկարահնումները: Մենք ձգտում ենք 21-րդ դարի Սուպերմենին դարձնել ավելի ժամանակակից՝ ստեղծելով սուպեր-հերոսի նոր տեսակ: Մենք ցույց կտանք, որ ստեղծել ենք մի այնպիսի աշխարհ, ուր բացի DC Comics-ի հերոսներից, այլ հերոսների համար էլ տեղ կգտնվի»,- նշել է նա:
«Ես կարծում եմ, որ Բեն Աֆլեքից հիանալի և հետաքրքիր Բեթմեն կստացվի: Մեզ պետք էր կոնկրետ տարիքի դերասան և համապատասխան վարկանիշով: Եթե դուք դիտեք «Արգո» կամ «Գողերի քաղաքը» ֆիլմերը, Բենն այստեղ լուրջ դերեր է տանում: Նա իսկական տղամարդ է և հասուն է: Նա հենց այն մարդն է, ում մենք ցանկանում ենք տեսնել Սուպերմենի կողքին»,- նշել է Չարլզ Ռոուվենը:
Աղբյուրը՝ kinomania.ru