LG G Flex՝ ազատ անկում-փորձարկում (վիդեո)

LG ընկերության նորույթ կոր ճկվող էկրանով G Flex սմարթֆոնը, որն արդեն վաճառքում է, փորձարկել են Android Authority ռեսուրսի լրագրողները: Բնականաբար, բացի սովորական տեսությունից, նրանք փորձարկել են սմարթֆոնի հարվածադիմացկունությունն ու ամրությունը: Համապատասխանաբար, սմարթֆոնը ենթարկվել է երեք տեսակի փորձության՝ ազատ անկում երեկ կողմերով՝ դիմային, ետնային և կողային: Արդյո՞ք սմարթֆոնը կարողացել է դիմակայել այս դաժան փորձությանը, դուք կիմանաք՝ դիտելով տեսանյութը: