Թողարկել է Skype ծրագրի Windows Phone նոր թարմացում

Skype For Windows PhoneMicrosoft ընկերությունը թողարկել է Skype ծրագրի հերթական թարմացումը Windows Phone օպերացիոն համակարգի համար:

Նոր տարբերակում վերացվել են բոլոր ծրագրային սխալները: Հիշենք, որ որոշ օգտագործողներ բողոքում էին, քանի որ չէին ստանում իրենց հասցեագրված հաղորդագրությունները և չէին կարողանում սինխրոնիզացնել իրենց սմարթֆոնները Skype սերվերների հետ՝ կոնտակտների գիրքը թարմացնելու համար:

Նոր թարմացումը երաշխավորում է օգտագործողներին, որ նման խնդիրներ այլևս չեն առաջանա:

Աղբյուրը՝ Skype.com