3D տպիչով պատրաստված երաժշտական գործիքներն իրականություն են (վիդեո)

3d_gitaar_1

Նոր Զելանդացի դիզայներ և ինժեներ Օլաֆ Դիգելը եռաչափ տպագրության միջոցով կարողացել է պատրաստել էլեկտրական կիթառ, հարվածային և ստեղնային գործիքներ, որոնցով կնվագեն հանդիսատեսի առջև Ֆրանկֆուրտի միջազգային երաժշտական փառատոնի ժամանակ:

3D տպիչով տպված էլեկտրական և բաս կիթառները նոր չեն Օլաֆի համար: 2011 թվականից Օքլենդի համալսարանի մեխանիկայի պրոֆեսորն օգտագործում է եռաչափ լազերային տպագրությունը տարբեր էլէկտրական սարքավորումներ պատրաստելու համար:

Կիթառները հասանելի են հեղինակի անձնական վեբ-կայքում: Այլընտրանքային ճանապարհով պատրաստված լինելը չի ազդում կիթառների ձայնի և ակուստիկայի վրա: Դրանք գրեթե չեն տարբերվում փայտից կամ պլաստիկից դասական ձևով պատրաստված տարբերակներից: Դեկտեմբերի սկզբում  եռաչափ տպագրությամբ ստացված կիթառներով EuroMold design fair փառատոնի ժամանակ կնվագի 3D-printed Band խումբը: Կօգտագործվի նաև եռաչափ տպագրության տարրեր պարունակող Yamaha P35 սինթեզատորը և հարվածային գործիքները:

Աղբյուր՝ cnet.com