Forbes-ը ներկայացրել է «2013թ. վատագույն ֆիլմերը» ցուցակը

the-fifth-estate-uk-posterՀանրաճանաչ Forbes ամսագիրը ներկայացրել է 2013թ. «Տարվա վատագույն ֆիլմերը» վարկանշային ցուցակը, որը գլխավորում է WikiLeaks-ի հիմնադրի՝ Ջուլիան Ասանժեի մասին գեղարվեստական ֆիլմը՝ «Հինգերրորդ իշխանություն»-ը (The Fifth Estate):

Այս ցուցակը Forbes կազմել է՝ հաշվի առնելով ֆիլմերի ճանաչվածության ցուցիչները և ծաղսերը: imdb.com կայքի տվյալներով, «Հինգերրորդ իշխանություն» ֆիլմի արտադրության բյուջեն կազմել է 28մլն. դոլար, իսկ միջազգային կինովարձույթներում ֆիլմը վաստակել է ընդամենը 6մլն. դոլար:

Վատագույնների «վարկանշային» այս ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնում է ռեժիսոր Ուոլտեր Հիլի «Անզուսպը» (Bullet to the Head) մարտաֆիլմը՝ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ, իսկ 3-րդ տեղում է Ռոբերտ Լուկետիչի «Պարանոյա» (Paranoia) ֆիլմը՝ Լիամ Հեմսուորֆի մասնակցությամբ:

«2013թ. վատագույն ֆիլմերի» ամբողջական ցուցակը՝

1.«Հինգերրորդ իշխանություն»/The Fifth Estate

2. «Անզուսպը»/ Bullet to the Head

3. «Պարանոյա»/Paranoia

4. «Պառկեռ»/Parker

5. Broken City

6. Battle Of The Year

7. Getaway

8. Peeples

9. R.I.P.D.

10. Մեծ հարսանիքը/The Big Wedding