2013թ. ինտերնետում ամենաշատ որոնված թոփ-10 հայտնիները

Ո՞վ է 2013-ին ինտերնետում ամենաճանաչվածը եղել: Mashable տեխնոբլոգը կազմել է 2013թ. ամենաշատ որոնված հայտնիների թոփ տասնյակը՝ օգտագործելով Bing որոնողական համակարգի տվյալները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինֆոգրաֆիկա, որը ցուցադրում է ամենաշատ որոնված 10 հայտնիներին 12 երկրներում՝ Ավստրալիայում, Չինաստանում, Բրազիլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Մի քանի հետաքրքիր փաստ՝

– Քարդաշյանների ընտանիքը գլոբալ ճանաչված է, սակայն Քարդաշյաններից ոչ մեկին չի հաջողվել հայտնվել Չինաստանի, Իսպանիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի կամ Ճապոնիայի որոնումների տասնյակում:

– Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի որոնումների տասնյակում են տեղական աստղերը:

– Քեյթ Միդլթոնն իր արքայական երեխայի ծնունդով հայտնվել է թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Իտալիայի և թե՛ Կանադայի տասնյակում:

Bing-search-IG-FINAL

Աղբյուրը՝ mashable.com