Մանրամասներ Windows-ի նոր խոշոր թարմացման մասին

windows 8.1 start screenMicrosoft ընկերությունը, որը պատրաստվում է միավորել իր բոլոր օպերացիոն համակարգերը՝  Windows-ը, Windows Phone-ն ու Xbox-ը, 2015թ. կթողարկի երկրորդ խոշոր թարմացումը: Այս մասին գրում է ZDNet-ը:

Threshold անվանմամբ թարմացումն ընդհանուր կլինի բոլոր օպերացիոն համակարգերի համար: Նշենք, որ Xbox OS, Windows 8.x և Windows Phone 8 օպերացիոն համակարգերում արդեն կան շատ ընդհանուր տարրեր, մասնավորապես, դրանք բոլորն են հիմնված են Windows NT միջուկի վրա: Համակարգերում ընդհանուր է նաև գրաֆիկական ինտերֆեյսը:

Microsoft-ի հաջորդ քայլը կլինի այն, որ կստեղծվի հավելվածների միասնական խանութ: Ընդ որում՝ այս հարցում որոշիչ դեր կխաղա Windows Azure ամպային հարթակը, որը թույլ կտա մշակողներին ավտոմատ կերպով ստեղծել հավելվածի՝ Windows RT-ի և Windows Phone-ի համար նախատեսված տարբերակ.

Աղբյուրը՝ ZDNet.com