Ինժեներները նախագծել են մթության մեջ լուսանկարող ֆոտոխցիկ

dark camera

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի թիմը ինժեներ Ահմեդ Կիրմանի ղեկավարությամբ նախագծել է ալգորիթմ, որը հնարավոր է դարձնում լուսանկարել մթության մեջ: Այս մասին հայտնում Nature ամսագիրը:

ՄՏՀ թիմի նախագծած փորձնական ֆոտոխցիկը կարողանում է ֆիքսել «աղմկոտ» պատկերը: Այնուհետև այն հայտնաբերում է լույսի առանձին մասեր և միավորում է յուրաքանչյուր պիքսել որպես ամբողջական ֆորմա: Վերջնական արդյունքում ձևավորվում է եռաչափ պատկեր:

Այս ալգորիթմը հնարավորություն է տալիս ստանալ միայն սև և սպիտակ լուսանկարներ: Այս տեխնոլոգիան կարող է դառնալ օգտակար մի շարք ոլորտներում: Օրինակ, փխրուն բիոլոգիական նյութերի ուսումնասիրության ոլորտում այն կօգնի լուծել տեսողության որոշ բարդ խնդիրներ: Չի բացառվում, որ մթության մեջ լուսանկարող ֆոտոխցիկը դառնա լրտեսների և զինվորականների սիրելի սարքը:

Աղբյուրը՝ nature.com