Microsoft-ը կօգնի հետևել Սանտայի թռիչքուղուն

Santa tracking

Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության խումբը (NORAD) և Microsoft-ը միավորել են իրենց ջանքերը՝ Ձմեռ Պապի (Սանտա-Կլաուս) կայքը բարելավելու համար:

Յուրօրինակ NORAD Santa Tracking ծառայությունը, որը թույլ է տալիս հետևել Սանտայի թռիչքուղուն, հրաժարվել է նախկին քարտեզներից և այժմ այն կաշխատի Microsoft-ի Bing քարտեզներով: Նման համաձայնության հասնելու համար, Microsoft-ն առաջարկել է NORAD-ին իր ֆինանսական աջակցությունը՝ որպես նախագծի հովանավոր:

NORAD Santa Tracking-ը երեխաներին տրամադրում է Սանտայի գտնվելու մասին ճշգրիտ տեղեկություններ սկսած 1955թ-ից: Նախորդ 4 տարիների ընթացքում կայքն աշխատում էր Google-ի քարտեզներով:

Կայքի այցելուները կարող են վիրտուալ էքսկուրսիա անցնել Հյուսիսային բևեռում գտնվող Սանտայի գյուղում: Ամբողջ 3D գրաֆիկան պատրաստված է ամանորյա դասական ֆիլմերի նման: Կայքում առաջարկվում են նաև ամանորյա ֆիլմեր, երաժշտություն, աուդիոգրքեր, նոր խաղեր՝ բոլորը համապատասխանեցված սենսորային կառավարաման համար: