Ամերիկացիները նախագծել են դպրոցների ռոբոտ-պահակ

К5-Robot1

Ամերիկյան Knightscope ընկերությունը նախագծել է К5 կոչվող շարժական ռոբոտ-պահակին: К5-ը նախատեսված է գրասենյակների, բնակելի տների և դպրոցների անվտանգության համար: Ապագայի նոր պահակը արտաքնապես շատ նման է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆիլմի աստրոմեխանիկական դրոիդ R2-D2-ին: Ռոբոտն ունի 150սմ հասակ և կշռում է 135կգ:

Ռոբոտը պատրաստված է մետաղից՝ պապշտապնվելու մի շարք ամերիկյան դպրոցներում կատարվող կրակոցներից: Նախագծողների խոսքով, պահակը կփոխարինի դպրոցներում զինված անվտանգության աշխատակիցներին:

К5-ն առայժմ գտնվում է նախագծման փուլում: Վերջնական տարբերակը հագեցած է լինելու տեսախցիկով, ջերմազգայուն սենսորներով, օդի որակի սենսորներով, բարձրախոսով և մի շարք այլ տեխնոլոգիաներով:

Այս նորարար պահակը դեռ չի թողարկվել, սակայն նախագծին արդեն հասցրել են դեմ արտահայտվել: ԱՄՆ-ում մինիմալ աշխատավարձը կազմում է ժամը 7.25 դոլար, իսկ К5-ի ծառայություններն արժեն 6.25, ինչը զգալիորեն ցածր է անվտանգության աշխատակցի աշխատավարձից: ԱՄՆ-ում կան մոտ 1.3 մլն. մասնավոր պահակներ, որոնք տարեկան աշխատում են 23. 000 դոլար: Հաշվի առնելով ռոբոտի մատչելի ծառայությունները՝ դրանք կարող են դառնալ ձեռնտու ալտերնատիվ, որի արդյունքում պահակները կզրկվեն աշխատանքից:

Աղբյուրը՝ hi-news.ru