Դերասան Պոլ Ուոլքերի հիշատակին նվիրված տեսանյութ (վիդեո)

Universal Pictures ֆիլմարտադրող ընկերությունը թողարկել կարճ տեսանյութ՝ նվիրված դերասան Պոլ Ուոկերի հիշատակին, ով մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 30-ին մահացավ ավտավթարից Կալիֆորնիայում: Պոլ Ուոկերը վերադառնում էր բարեգործական միջոցառումից իր ընկերոջ հետ: Ավտոմեքենայի ղեկին նրա ընկերն էր. ավտոմեքենան խրվել է ծառին և վառվել. նա 40 տարեկան էր:

Ճանաչված դերասանը մահացավ «Ֆորսաժ 7» մեծ համբավ ունեցող ֆիլմի նկարահանումների կարճ ընդմիջման ժամանակ: Նա  «Ֆորսաժ»-ի բոլոր 6 ֆիլմերում մարմնավորում էր գլխավոր հերոս Բրայան Օ՛կոններին: Ֆիլմի պրեմիերան հետաձգվել է անհայտ ժամանակով:

Աղբյուրը՝ hollywoodreporter.com