Apple օգտագործողների մեծամասնությունն անցել է iOS 7-ի (վիճակագրություն)

iOS 7 iconsՉնայած շատերն էին դժգոհում Apple-ի iOS 7 ՕՀ-ի նոր ինտերֆեյսի դիզայնից՝ լի գրաֆիկայով և անիմացիաներով, այնուամենայնիվ, պարզվում է, որ iOS օգտագործողների մեծամասնությունն արդեն թարմացրել է ՕՀ-ն և հարմարվել նոր տարբերակին:

Apple-ն իր նախագծողների վեբ-կայքում հրապարակել է վիճակագրություն, որից հայտնի է դարձել, որ օգտագործողների 74%-անցել է iOS 7 -ի: Սա նշանակում է, որ ադապտացման ընթացքը աճել է 10%-ով ՝ սկսած հոկտեմբերից:

Հիշենք, որ Apple-ը գործարկեց  iOS 7-ը սեպտեմբերին և զուգահեռ շուկա հանեց նոր iPhone 5S-ը և 5C-ն: Ընդամենը 1 ամիս անց թողարկվեց նաև iPad Air-ը: Բոլոր այս սարքերը շուկա դուրս եկան նոր iOS 7-ով:

Ըստ վիճակագրության, Apple սարքերի 22%-ը դեռ աշխատում է iOS 6-ով և 4%-ն ավելի հին տարբերակով: Նշենք, որ iOS 7-ը հասանելի չէ որոշ հին մոդելների համար, օրինակ iPhone 4-ի և iPod 5-ի համար և դրանց ավելի ցածր մոդելների համար, ինչպես նաև iPad-ի առաջին տարբերակի համար:

Աղբյուրը՝ cnet.com