Դիտեք Siri-ի և Google Now-ի ձայնային 50 հրամանները գործողության մեջ (վիդեո)

Դիտելով այս տեսանյութերը՝ դուք կկարողանաք տեսնել Apple-ի Siri և Google-ի Google Now ձայնային համակարգերի ուժեղ և թույլ կողմերը, տարբերություններն ու նմանությունները:

Պարզվում է, որ Siri-ն ունի շատ թաքնված տաղանդներ. օրինակ՝ կարող ես նրան հարցնել, թե ընկերդ վերջերս ինչ գրառումներ է արել Twitter-ում կամ այս պահին որտեղ է նա գտնվում: Բացի այդ՝ անհերքելի է այն, որ Siri-ի մշակողները շատ ձայնային հրահանգներին մոտեցել են հումորի զգացումով, ինչը շատ զվարճալի է դարձնում ձայնային հրահանգներից օգտվելը:

Իհարկե, Google Now-ն ավելի «խելացի» է, քանի որ ունի ինֆորմացիայի շատ մեծ բազա: Այն կարողանում է նկարներ բեռնել Gmail-ից, հուշել, թե որ ժամին որտեղ պետք է գնալ կամ ստուգել հեռուստածրագիրը՝ հիշեցնելու համար, թե երբ է սկսվում սիրելի հաղորդումը:

Աղբյուրը՝ Gizmodo.com