Մորգան Ֆրիմանի դիմանկարը՝ նկարված մատներով iPad-ի թվային «յուղաներկով»

Բրիտանացի նկարիչ Կայլ Լամբերտը կարողացել է վերաարտադրել ճանաչված դերասան Մորգան Ֆրիմանի լուսանկարը iPad պլանշետի Procreate հավելվածի միջոցով: Այս շեդեվրը ստեղծելու շուրջ նա աշխատել է 200-ից ավելի ժամ՝ կատարելով 285 000 «վրձնահարված» մատներով:

morgan freeman digital portrait by kyle lambert 7

Նկարիչը կտավը ստեղծելու ողջ ընթացքը տեսանկարահանել է և դարձրել 4րոպե տևողությամբ տեսահոլովակ: Դիմանկարն այնքան բնական է ստացվել, որ չի տարբերվում լուսանկարից: Նկարչի խոսքով «Օբվիլիոն» ֆիլմը դիտելուց հետո է ծագել՝ հենց Մորգան Ֆրիմանին նկարելու գաղափարը: