TIME ամսագիրը կազմել է «2013 տարվա վատագույն ֆիլմերի» տասնյակը

Ճանաչված TIME ամսագիրը կազմել է «2013 տարվա վատագույն ֆիլմերի» տասնյակը, որը գլխավորում է «Համադասարանցիներ 2» ֆիլմը: Ըստ TIME-ի լրագրողների՝ «Համադասարանցիներ 2»-ում բացակայում է սյուժեն, բացի այդ՝ գլխավոր հերոսներն անտանելի են: Ըստ լրագրողների, «Համադասարանցիներ 2»-ը կարելի է համարել նաև տարվա ամենադեպրեսիվ ֆիլմը:

Ահա TIME ամսագրի կազմած վատագույնների ամբողջական տասնյակը՝

 1. «Համադասարանցիներ 2» (Grown Ups 2)

2. «Սելինջեր» (Salinger)

3. «Հյուրը» (The Host)

4. «Մեր թվարկությունից հետո» (After Earth)

5. «Ուրվական պահակախումբը» (RIPD)

6. «Միայն Աստված է ներում» (Only God Forgives)

7. «Մեծ հարսանիք» (The Big Wedding)

8. «Խորհրդականը» (The Counselor)

9. «Օզ: Մեծ և սարսափելի» (Oz the Great and Powerful)

10. «Հենգովեր: Մաս 3» (The Hangover Part III)