Ինչպես արագ ուղարկել կոդավորած ֆայլը

Եթե անհրաժեշտ է էլ-փոստով արագ ուղարկել շատ կարևոր ինֆորմացիա, ապա պետք է դա անել այնպես, որպեսզի տվյալների անվտանգությունն ապահովված լինի: Կան շատ կայքեր, որոնք թույլ են տալիս փոխանակվել ֆայլերով, սակայն տվյալների անվտանգությունը նման դեպքերում կասկածելի է: Google Drive-ը կամ Яндекс.Диск-ը նախընտրելի տարբերակներ են, սակայն ինչ անել, եթե դուք չունեք Google կամ Яндекс հաշիվ:

Ներկայացնում ենք երկու օնլայն գործիքներ, որոնք շատ օգտակար են ֆայլերը կոդավորած փոխանցելու համար:

File Lock

Այս ծառայությունը կոդավորում է ֆայլերը HTML5 տեխնոլոգիայով: Ընդ որում՝ պետք չէ տեղադրել հավելյալ փլագիններ: Ընտրում ենք ցանկացած ֆայլ, մուտքագրում գաղտնաբառը և սեղմում կոդավորման կոճակը: Նամակը ստացողը նունյպես պետք է մուտքագրի գաղտնաբառը՝ ֆայլը բացել կարողանալու համար:

Կայքը, սակայն, ունի ֆայլերի ծավալի սահմանափակում մինչև 30 Մբ:

secure upload

Securesha.re

Այս ծառայությունը օգտակար է ֆայլերը կոդավորելու և դրանք պահպանելու համար: Կրկին պետք է մուտքագրել գաղտնաբառ, իսկ կոդավորումից հետո կտրամադրվի հղում, որով կարող եք կիսվել նամակը ստացողի հետ:

Ֆայլերի պահպանման առավելագույն ժամկետը 7 օր է:

Աղբյուրը՝ makeuseof.com