Թողարկվել է «Յուպիտերի ծագումը» նոր գիտաֆանտաստիկ ֆիլմի առաջին թրեյլերը: Այս նոր կինոժապավենի հեղինակներն են «Մատրիցա» ֆիլմի ռեժիսորներ Էնդի և Լանա Վաչովսկիները:
Ֆիլմը պատմում է տիեզերական վարձու զինվորի մասին (դերակատար՝ Չենինգ Տատում), ով գալիս է Երկիր մոլորակ Յուպիտեր Ջոնսին սպանելու համար: Վերջինս ռուս էմիգրանտ է (դերակատար՝ Միլա Կունիս), որն ունի տիեզերքի ապագա կառավարչուհու ԴՆԹ:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2014թ. հուլիսին: