
Ինչպես Amazon ինտերնետ-խանութը, այնպես էլ DHL ընկերությունը պատրաստվում է օգտագործել անօդաչու ռոբոտներ՝ պատվերները առաքելու համար: Ավելին՝ ընկերությունն արդեն փորձարկել է նման մի ռոբոտ, որը դեղորայքի 3կգ պատվերն անցկացրել է գետի վրայով:
Ռոբոտների օգտագործումը առաքման ծառայությունների համար նոր չէ: «DHL-ն արդեն ունի հետազոտական ծրագիր, որի շրջանակներում ընկերությունը փորձարկում է առաքման անօդաչու ուղղաթիռ»,-պատմել է DHL-ի ներկայացուցիչը:
Հետագայում ընկերությունը ծրագրում է նման ռոբոտների միջոցով առաքում իրականացնել շատ շտապ դեպքերում, օրինակ, եթե խոսքը գնում է դեղորայքի մասին և առաքումը հնարավոր չէ այլ տրանսպորտային միջոցով: Թե երբ DHL ռոբոտները պատրստ կլինեն անցնել աշխատանքի, չի հաղորդվում:
Աղբյուրը՝ myfoxny.com