Հաստատելով համացանցում տարածված լուրերը՝ ASUS-ը թողարկել է նոր PadFone Mini: Այն բոլորին հայտնի PadFone Infinity-ի ավելի փոքր տարբերակն է: PadFone Mini-ն ներառում է 7դյույմ պլանշետ և 4.3դյույմ սմարթֆոն:
Սարքերն աշխատում են 1.4ԳՀց քառամիջուկ Snapdragon MSM8226 CPU պրոցեսորով, ունեն 1Գբ RAM: Սմարթֆոնն ունի 960 x 540 պիքսել թույլատվությամբ էկրան, իսկ պլանշետը՝ 1,280 x 800: Բացի դրանից պլանշետն ունի 16Գբ ներկառուցված հիշողություն և microSD քարտի բնիկ: Այն աշխատում է Android 4.3 ՕՀ-ով: Սմարթֆոնի և պլանշետի մարտկոցների հզորությունն է 1,500 մԱ/Ժ և 2,200մԱ/Ժ համապատասխանաբար:
ASUS-ի ղեկավարի խոսքով, PadFone Mini-ն վաճառքում կարող է հայտնվել 405 դոլար արժողությամբ: Սմարթֆոնը սկզբում հասանելի կլինի Չինաստանի, Ռուսաստանի, Սինգապուրի, Ինդոնեզիայի և Թայվանի շուկաներում:
Աղբյուրը՝ engadget.com