HP-ն թողարկել է իր ամենաբարակ և ամենաթեթև ուլտրաբուքերը

HP ընկերությունը թողարկել է EliteBook նոութբուքերի շարքի նոր մոդելներ: Հիշենք, որ այս շարքը աչքի է ընկնում բարակությամբ և թեթևությամբ: Բացի դրանից, EliteBook-երն արժանացել են ֆիզիկական պաշտպանվածության ամերիկյան ռազմական վկայականի:

Նոր HP EliteBook Folio 1040 G1 և HP 810 EliteBook Revolve G2 մոդելները ընկերության ուլտրաբուքերի շարքում ամենաթեթևը և ամենաբարակն են: Նոութբուքների կաղապարները պատրաստված են ալյումինից և ապահովում են բարձր ամրություն:

HP-Elitebook-1040-Windows

HP EliteBook Folio 1040 G1 ուլտրաբուքն ունի 15,9մմ հաստություն և 1,5Կգ կշիռ, 14 դյույմ էկրան: Այն վաճառքում կլինի երկու տարբերակով՝ Full HD կամ HD էկրաններով՝ ըստ նախասիրության: Ուլտրաբուքն աշխատում է Intel Core i5 կամ i7 չորրորդ սերնդի Haswell պրոցեսորով: Նոր մոդելը հագեցած է 8Գբ օպերատիվ հիշողությամբ, 120Գբ SSD-կուտակչով: Սա HP ուլտրաբուքերի առաջին մոդելն է՝ հագեցած ForcePad թաչփադով:

HP 810 EliteBook Revolve G2

Հաջորդ նոր մոդել HP 810 EliteBook Revolve G2-ն ունի պտտվող սենսորային 11.6դյույմ անկյունագծով էկրան: Այն կարող է դառնալ պլանշետ: Հաստությունն է 22,2 մմ, կշիռը՝ 1,4Կգ: Ուլտրաբուքն աշխատում է չորրորդ սերնդի Intel Core պրոցեսորով: Բացի դրանից, այն համատեղելի է 4G LTE կապի հետ:

HP ընկերության նոութբուքերը հագեցած են ինքնավերականգնվող տեխնոլոգիայով՝ BIOS-ով, որը պաշտպանում է սարքը վնասակար ծրագրերից: Համաշխարհային շուկայում երկու մոդելները վաճառքի դուրս կգան դեկտեմբերի վերջում: HP EliteBook Folio 1040 G1-ի գինը կկազմի 1299 դոլար, իսկ HP 810 EliteBook Revolve G2-ի արժեքը դեռևս հայտնի չէ: