«World War Z»-ը կունենա շարունակություն

World-War-ZParamount և Skydance կինոարտադրող ընկերությունները հաստատել են հաջորդ «Համաշխարհային պատերազմ Զ» պոստապոկալիպտիկ սարսափ ֆիլմի ռեժիսորի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, նոր կինոժապավենի շուրջ կաշխատի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնան, ով նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Անհնարինը» և «Մանկատունը»:

Ֆիլմի նոր մասում գլխավոր դերը կկատարի կրկին Բրեդ Պիտը: Նա նաև հանդես կա որպես պրոդյուսեր: Նշենք, որ չնայած քննադատությանը՝ 2013-ին ֆիլմը դարձավ սեզոնի հիթ՝ հավաքելով 202մլն. դոլար տնային վարձույթներում, իսկ համաշխարհային կինովարձույթներում այն հավաքեց 540մլն. դոլար:  «Համաշխարհային պատերազմ Զ» ֆիլմի շարունակության թողարկման ժամկետներն առայժմ հայտնի չեն:

Աղբյուրը՝ hollywoodreporter.com