Viber-ը կդառնա Skype-ի մրցակիցը

Viber զրուցարան-ծրագիրը վերջին ժամանակներում համարվում էր այնպիսի ծառայությունների մրցակիցը, ինչպիսիք են What’s App-ը և iMessage-ը, որոնք թույլ են տալիս փոխանակվել հաղորդագրություններով և զանգերով: Սակայն օրերս Viber-ը ներխուժել է Skype-ի տարածք. այսուհետ հավելվածը թույլ է տալիս շատ մատչելի գներով զանգեր կատարել հեռախոսահամարներին:

Viber Out-ը շատ նման է Skype Out ծառայությանը: Ընկերությունը ներկայացնում է գնացուցակ, որտեղ համեմատված են Viber-ի և Skype-ի գները:

viber out

Որպես մեծ առավելություն՝ նշենք, որ Viber Out-ը զանգերի դեպքում ցուցադրում է զանգողի իրական հեռախոսահամարը, այնպես որ այլ օգտագործներ կարող են տեսնել՝ ով է իրենց զանգում: Հավելվածն ունի և բջջային, և դեսկթոփային տարբերակ: Նշենք, որ Viber-ն այսօր օգտագործում է ավելի քան 200 մլն մարդ:

Աղբյուրը՝ PCworld.com