Նախագծվել է գույնը փոխող հագուստ՝ կախված եղանակային պայմաններից (վիդեո)

Ալքիմիկ Լորեն Բոուկենը նախագծել է հագուստ, որը փոխում է իր գույնը՝ կախված եղանակից: Սա հնարավոր է դարձել տեխնոլոգիական թանաքների միջոցով, որոնք զգում են գույնը, տաքությունը, խոնավությունը :

Wearable Futures կոնֆերանսի ժամանակ ներկայացված Բոուկերի կոստյումն ամբողջությամբ պատված է փետուրներով: Լոուրենն իր հորինվածքը լցրել է քամելիոն-ներկերով, որի արդյուքում հագուստը կարողանում է փոխել իր գույնը միանգամից:

Տեխնոլոգիական թանաքների նախագծման շուրջ աշխատանքները ալքիմիկը սկսել է վաղուց: Իր ստացած առաջին ներկը PdCl2-ն էր, որն արձագանքում էր շրջակա միջավայրի աղտոտությանը: Ոչ մաքուր պայմաններում թանաքը դառնում էր դեղին, իսկ մաքուր օդը այն դարձնում էր կրկին սև:

Այս տեխնոլոգիան արդեն դարձել է մի շարք ընկերությունների հետաքրքրության առարկա, մասնավորապես՝ ավիաընկերություն Airbus-ի, ում համար Բոուկերը նախագծում է խցիկի դիզայն:

Աղբյուրը՝ Dezeen.com