Sony-ն ներկայացրել է բրենդային ֆլեշ-բրելոկներ սմարթֆոնների և պլանշետների համար

Sony ընկերությունը ներկայացրել է կոմպակտ ֆլեշ-բրելոկներ «երկուսը մեկում»: Դրանք նախատեսված են թե՛ ավանդական անհատական համակարգիչների և թե՛ պլանշետների և սմարթֆոնների հետ օգտագործման համար:

Այս նոր ֆլեշ-բրելոկների առանձնահատկությունը երկու միակցիչներն են՝ microUSB-ն և USB 2.0-ը: Սա հնարավորություն է տալիս միացնել այն համակարգիչներին կամ այլ գաջեթներին՝ առանց հավելյալ լարերի:

sony-usb stick

Ֆլեշ-բրելոկներն ունեն մետաղյա կաղապար: Sony-ն երաշխավորում է համատեղելիություն  Windows և Mac OS X օպերացիոն համակարգերի հետ, ինչպես նաև Android 4.0.3 և ավելի բարձր տարբերակներով աշխատող պլանշետների և սմարթֆոնների հետ:

Ֆլեշ-բրելոկն ունի ընդամենը 6գրամ կշիռ: Այն թողարկվել է երեք տարբերակով՝ 8Գբ (USM-8SA1/B), 16Գբ (USM-16SA1/B) և 32Գբ (USM-32SA1/B): Սարքի վաճառքը կմեկնարկի 2014թ. հունվարին 20, 30 և 63 դոլարով համապատասխանաբար:

Աղբյուրը՝ pcpro.co.uk