Հայտարարվել են «Օսկարի» լավագույն սաունդթրեք անվանակարգի թեքնածուները

OscarsՀայտարարվել է 114 թեքնածու Օսկարի մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտություն» անվանակարգի համար:

Այս ցուցակում տեղ են գտել «Մեծն Գեթսբին» ֆիլմի Քրեյգ Արմսթրոնգի, «Հոբբիթ 2» ֆիլմի Հովարդ Շորի, «Գրավիտացիա» ֆիլմի Սթիվեն Փրայսի, «Խորհրդականը» ֆիլմի Դենիել Պեմբերտոնի և այլոց գրած սաունդթրեքերը:

Հունվարի 16-ին կհայտարարվի այս անվանակարգի կարճ ցուցակը՝ վերջնական 5 թեքնածուները: Դե իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա 2014թ. մարտի 2-ին «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ:

 Աղբյուրը՝ thehollywoodreporter.com