6 տեխնոլոգիական միֆ, որոնց համար մենք վճարում ենք

laptop moneyԲարձր տեխնոլոգիաների ոլորտում միֆերը շատ-շատ են, սակայն այսօր կխոսենք մասնավորապես այն միֆերի մասին, որոնք վնասում են մեր դրամապանակին:

ՄԻՖ 1. Անվճար ծրագրային ապահովումն այնդքան լավը չէ, ինչքան վճարովին

Սա միֆ է, քանի որ այն միշտ չէ ճիշտ: Շատ դեպքեր կան, որ անվճար տարածվող ծրագրերը չեն զիջում վճարովիներին իրենց որակով և ֆունկցիոնալությամբ: Ապացույցը կարող եք գտնել՝ Ձեր համակարգչի ծրագրերին նայելով: Բացի այդ՝ անվճար տարածվող ծրագրերը հաճախ ունենում են շատ ավելի մեծ հաջողություն, այդպիսով նաև շատ ավելի մեծ շահույթ:

ՄԻՖ 2. Ինչքան շատ մեգապիկսելներ, այնքան լավ

Լուսանկարը, որն ունի 2 Մպ թույլատրություն, ամբողջովին բավարար է նոութբուքի, պլանշետի, առավել ևս հեռախոսի էկրանի համար, իսկ 4 Մպ թույլատրությամբ նկարը կբավարարի հիանալի տպագրության համար: Իրականում մարկետինգային քայլ, որին կուլ են գնում գրեթե բոլորը:

ՄԻՖ 3. Ինքնուրույն հավաքած համակարգիչը վատ է պատրաստի տարբերակից

Այս մոտեցման պատճառը տեխնիկայի այլ պարագաներն են. շատերս մտածում ենք՝ արդյոք ես կկարողանամ ինքս սառնարան կամ փոշեկուլ հավաքել… ու գնում ենք գնելու պատրաստի հավաքված համակարգիչ: Սակայն Ձեր հավաքված տարբերակն ամենաճիշտն է, հատկապես եթե ցանկանում ենք հասնել գնի/արտադրողականության լավագույն հարաբերակցության:

ՄԻՖ 4. Համակարգիչս թանկանոց անտիվիրուսի կարիք ունի

Այսպիսի միֆը հատուկ է հատկապես մեծ գրասենյակներին, որոնք անվտանգության խնդիր ունենալու դեպքում կարող են առանց մտածելու ձեռք բերել թանկ գնով վաճառվող անտիվիրուսային ծրագրի փաթեթ: Սակայն պետք է իմանալ, որ անվճար ու վճարովի լավագույն ծրագրերը ապահովում են անվտանգության գրեթե նույն մակարդակը: Հատկապես եթե հաշվի առնենք այն, որ սարքի անվտանգությունը մեծապես կախված է օգտագործողի տեխնիկապես գրագետ լինելուց:

ՄԻՖ 5. Թանկանոց HDMI մալուխը կապահովի վիդեոյի լավագույն որակը

Եթե երբևէ գնել եք այս մալուխը, ապա կիմանաք, որ տարբեր արտադրողների մալուխների գները տարբերվում են տասնապատիկ անգամներով: Սակայն դրանից վիդեոյի որակը, իհարկե, չի փոխվում: Նույնը վերաբերվում է աուդիոմալուխներին:

ՄԻՖ 6. Ծովահենային ՕՀ-ը դանդաղ և սխալներով է աշխատում

Չկա նման բան: Ճիշտ է մենք դեմ ենք ծրագրերի անօրինական օգտագործմանը, բայց հանուն արդարության նշենք, որ, օրինակ, չգրանցված Windows-ի աշխատանքը ոչնչով չի տարբերվում ՕՀ-ի լիցենզիոն տարբերակից: Ավելին՝ հաքերները երբեմն ջնջում են OՀ-ի ոչ պետքական «ծրագրերը» և արագացնում նրա աշխատանքը: