«Տերմինատոր 5»-ում կխաղա «Գահերի խաղ»-ի աստղը

Terminator SkynetԴերասանուհի Էմիլիա Կլարկը, ով մարմնավորում է Դեյներիս Տարգարիենին ճանաչված հեռուստանովել «Գահերի խաղ»-ում, կնկարահանվի նոր «Տերմինատոր 5»-ում:

«Տերմինատոր 5»-ի ռեժիսորը կլինի Ալան Տեյլորը, ով նաև «Գահերի խաղ»-ի մի քանի սերիաների ռեժիսորն է եղել: Նրա վերջին մեծ աշխատանքը «Տոր 2. Խավարի թագավորություն» ֆիլմն է:

Նոր«Տերմինատոր»-ում Կոննորի որդու դերն առաջարկվել է դերասան Ջեյսոն Կլարկին, իսկ Տերմինատորին կմարմնավորի կրկին Արնոլդ Շվարցենեգերը:

Ֆիլմը կինոէկրաններ դուրս կգա 2015թ. հուլիսի 1-ին: «Տերմինատոր 5»-ին հաջորդելու են ևս 2 մասեր, որոնց նկարհանումները նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ-ին:

Աղբյուրը՝ Deadline.com