Android-ը ղեկավարում է պլանշետների շուկան. IDC վերլուծություն

Օրեցօր մարդիկ ավելի շատ են գնում պլանշետներ, հատկապես, երբ դրանք գնալով դառնում են էլ ավելի մատչելի: IDC վերլուծական ընկերությունը հրապարակել է պլանշետների շուկայի իր կանխատեսումը, որը ցույց է տալիս 2012-2017թթ.աճը:

Երբ Apple-ն  առաջին անգամ թողարկեց իր iPad պլանշետը, շատերը կարծում էին, որ այն չի կարող շուկա ստեղծել և շատերի համար այն մինչ օրս համարվում է ժամանցային սարք և ոչ այնպիսի կարևոր գործիք, ինչպիսին են սմարթֆոնը կամ համակարգիչը:

idc2014tabletshare-527x410

Հետաքրքիր է, որ փոքր էկրանով պլանշետներն ավելի արագ տեմփերով են շուկայում թափ հավաքում, քան մեծ էկրանով պլանշետները: Իսկ սմարթֆոնների շուկայում պատկերը հակառակն է. մարդիկ փոխում են իրենց փոքր սմարթֆոնները մեծ էկրաններով: Հետաքրքիր է, արդյո՞ք ապագայում մարդիկ կվերադառնան փոքր էկրաններին:

Ինչպես սմարթֆոնների, այնպես էլ պլանշետների շուկայում Android-ը առաջատարն է, իսկ երկրորդ տեղում iOS-ն է: Ինչ վերաբերում է Windows Phone-ին, ապա այն  զբաղեցնում է շուկայի շատ փոքր մասը:

IDC-ի կանխատեսումը խոսում է այն մասին, որ Windows-ը գալիք 4 տարիների ընթացքում կունենա շուկայում իր փոքր մասնաբաժինը:

idctabletchart-471x453

Աղբյուրը՝ zdnet.com