Եռաչափ տպիչով ստեղծվել է աշխատող բարձրախոս (վիդեո)

Քորնելի համալսարանի մասնագետները կարողացել են եռաչափ տպիչով պատրաստել լիարժեք աշխատող բարձրախոս: Եռաչափ տպիչը հաջողությամբ տպել է սարքի պատյանը, մալուխը, նույնիսկ մագնիսը:

Քանի որ բարձրախոսի պատյանը պատրաստված է պլաստիկից, այն շատ ավելի ծանր է, քան այն թղթանման նյութերը, որոնցից պատրաստում են բարձրախոսները: Այդ պատճառով ձայնը այնքան էլ հրաշալի չի հնչում:

Որպես մալուխի հումք՝ օգտագործվել է արծաթ: Ավելի որակյալ ձայն ստանալու համար անհրաժեշտ կլինի, որ բարձրախոսի մասերը տպվեն տարբեր 3D-տպիչներով:

Նման սարք տպելու նախագիծը ղեկավարել են Ափուրվա Կիրանն ու Ռոբերտ Մաքքարդին՝ համալսարանի մեխանիկական նախագծման ֆակուլտետի ուսանողները, ովքեր աշխատել են Հոդ Լիփսոնի հետ, ով նույն ֆակուլտետի պրոֆեսոր է և արդեն մեծ փորձ ունի եռաչափ տպման ոլորտում:

Աղբյուրը՝ Engadget.com