Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս կառավարել կենցաղային տեխնիկան ժեստերով (վիդեո)

PointGrab իսրայելական ընկերությունն արդեն երեք տարի է՝ աշխատում է բավական հետաքրքիր արտադրանքի վրա: 2010թ. ընկերությունը սկսեց ներդնել իր տեխնոլոգիաները նոութբուքներում, որոնք սովորեցին հասկանալ, թե երբ է օգտագործողը բարձրացնում ձեռքը:

pointgrab1

Այժմ ընկերությունը պատրաստվում է ավելի հեռուն գնալ՝ սովորեցնել կենցաղային տեխնիկային ենթարկվել ձեռքի շարժումներին:

Ինչպես է դա աշխատո՞ւմ. ծրագրային ապահովումը տարածության որոշակի հատված «դարձնում» է սենսորային էկրան: Այդպես օգտագործողը կարողանում է ժեստով անջատել միացված լույսը, փոխել օդորակիչի կարգավորումները, բացել կամ փակել դռները: Մշակողները նաև ցուցադրել են, թե ինչպես կարելի է ղեկավարել համակարգիչը, հեռուստացույցը կամ այլ տեխնիկա:

Համակարգը կներկայացվի հանրությանը CES ցուցահանդեսին, որը կկայանա 2014-ի հունվարին, իսկ վաճառքը կմեկնարկի 2014-ի առաջին ամիսներին:

Աղբյուրը՝ engadget.com