
FedEx առաքման ընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Սմիթը հայտարարել է, որ ընկերությունը փորձարկում է անօդաչու ռոբոտներ, որոնք առաքում են պատվերներ, սակայն ծառայությունը մշակման վաղ փուլում է և մոտ ապագայում նման հնարավորությունից օգտվել չի լինի:
Սմիթի խոսքով՝ ներկա պահին ընկերության ռոբոտներն ունեն սահմանափակ հնարավորություններ. դրանք աշխատում են միայն ութ րոպե և կարողանում են բարձրացնել գարեջրի շշեր:
Հիշեցնենք, որ Amazon-ը նույնպես զբաղվում է նման ռոբոտների մշակմամբ և պատրաստվում է գործարկել նման առաքման ծառայություն 4-5 տարվա ընթացքում:
FedEx-ի մրցակից DHL ընկերությունն ավելի առաջ է անցել անօդաչու ռոբոտներ ստեղծելու գործում. ընկերության դրոններն արդեն կարողանում են անցնել գետը և տեղափոխել մոտ 3 կգ բեռ:
Աղբյուրը՝ theverge.com