Yandex-ը վերստեղծել է Winamp նվագարկիչը

Ռուսական ինտերնետ ընկերություն Yandex-ը վերստեղծել է Winamp մեդիափլեյերի ինտերֆեյսն իր օնլայն երաժշտական ծառայությունում՝ «Яндекс.Музыка»-ում: Նոր ինտերֆեյսի գործարկման օրը՝ դեկտեմբերի 20-ին, Winamp փլեյերը նախագծող AOL ընկերությունը դադարեցրեց նվագարկչի նախագծման աշխատանքները:

Winamp interface

Նշենք, որ այսօր դադարում է Winamp-ի թե՛ անվճար և թե՛ վճարովի տարածումը, փակվում է նվագարկչի կայքը և վերջինիս հետ կապված բոլոր օնլայն ծառայությունները:

Ի հիշատակ ճանաչված փլեյերի «Яндекс.Музыке»-ում հայտնվել է թեմատիկ էջ՝ վերստեղծող Winamp-ը: Օգտագործողները կարող են ընտրել երաժշտական հավաքածուներ՝ 80ակնների երաժշտություն և այլն, լսել դրանք Winamp-ի ինտերֆեյսն ունեցող օնլայն նվագարկչով:

Նշենք, որ «Яндекс.Музыка»-ն հագեցած է մոտ 14մլն. երաժշտական մեդիաբովանդակությամբ: Այն գործարկվել է 2010-ին: Հասանելի է թե՛ վեբ տարբերակով և թե՛ բջջային iOS և Android հավելվածներով:շ

Աղբյուրը՝ digit.ru