Թողարկվել է Ջոնի Դեպի դերակատարմամբ նոր ֆիլմի թրեյլերը (վիդեո)

transcendence

Համացանցում հրապարակվել է Transcendence ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը, որում գլխավոր դերը մարմանվորում է դերասան Ջոնի Դեպը:

Ֆիլմի սյուժեն պատմում է հզոր արհեստական ինտելեկտի նախագծման մասին, որը պետք է միավորի մարդկության ողջ ինֆորմացիան և ունենա նաև մարդկային էմոցիաներ: Այս ռոբոտի ստեղծողը գիտնական Ուիլ Կաստերն է (Ջոնի Դեպ): Վերջինս «հակատեխնոլոգիական ահաբեկիչների» թիրախ է դառնում:

Ֆիլմի ռեժիսորն է Ուոլ Ֆիստերը: Նոր կինոժապավենում նկարահանվում են նաև դերասաններ Ռեբեկա Հոլը, Փոլ Բետանին և Կիլիան Մյորֆին:

Ֆիլմը մեծ կինոէկրաններում կհայտնվի 2014-ի ապրիլին: