Samsung-ը կարտադրի պրոցեսորներ Apple-ի համար

Samsung vs AppleDigitimes-ը գրում է, որ Apple-ը չի դադարեցրել Samsung-ի հետ համագործակցությունը, թեև գործարք է կնքել TSMC ընկերության հետ: Մինչ 2015-ը ընկերությունները կհամագործակցեն, թե արդյոք հետո կշարունակեն միասին աշխատել, դեռ հայտնի չէ:

Samsung-ի և Apple-ի նոր գործարքը վերաբերում է A9 պրոցեսորների արտադրությանը, որը կսկսվի 2015-ին: Ընդ որում՝ Samsung-ը պատասխանատու կլինի պրոցեսորների 30-40%-ի արտադրության համար:

А9 պրոցեսորները կտեղադրվեն Apple-ի նոր սերնդի սարքերում. արդեն 2014-ին խնձորային արտադրանքներում կտեղադրվի A8, իսկ հաջորդ տարի՝ A9 պրոցեսոր:

Աղբյուրը՝ Digitimes.com