Nokia-ի նոր գովազդը քարոզում է՝ մի՛ գնիր iPad (վիդեո)

nokia tablet ad

Ֆիննական Nokia ընկերությունը թողարկել է իր բրենդային պլանշետի՝ Lumia 2520-ի տեսագովազդը: Ֆինները ցանկացել են ցույց տալ, որ եթե դու օգտագործում ես iPad, ամբողջովին ստվերում ես և քո շունը քեզ ատում է:

Գովազդում տաքսա շնիկը ցանկանում է խաղալ իր տիրոջ հետ: Բայց և ոչ մի iPad օգտագործող չի թողնի իր պլանշետը՝ շան հետ խաղալու համար: Բացի դրանից, գովազդում ցուցադրվում է, որ iPad-ի էկրանը լավ չի ցուցադրում արևի ժամանակ, ինչը նշանակում է, որ բոլորը թաքնվում են ստվերի տակ՝ թողնելով իրենց շնիկին մենակ: Սակայն երբ շնիկը հանդիպում է Lumia 2520 օգտագործողի, ամեն ինչ դառնում է կատարյալ:

Մնացածն առաջարկում ենք դիտել՝