Սոցցանցերը և որոնողական համակարգերը մեր մասին ավելի շատ բան գիտեն, քան մենք կցանկանայինք: Այսօր դրանք կարող են հավաքել ինֆորմացիա ոչ միայն մեր նախասիրությունների և այցելած վայրերի մասին, այլև մեր սարքերի և դրանցում աշխատող ՕՀ-ների մասին:
Բենեդիկտ Էվանսը, ով հավաքել է Facebook սոցցանցի գովազդային տվյալները, եկել է այն եզրահանգման, որ iPhone 5s-ը պատմության մեջ ամենավաճառվող սմարթֆոնն է երբևէ: Սա այդքան էլ մեծ անակնկալ ինֆորմացիա չէ, սակայն նրա ուսումնասիրությունը բացահայտում է նաև այլ հետաքրքիր փաստեր:
Նրա ստացած վիճակագրությունը ցույց է տվել, որ գունավոր iPhone 5c սմարթֆոններն առավել տարածված են իգական սեռի օգտագործողների շրջանակում:
Եթե iPhone 5s-ը հետաքրքիր է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար, ապա 5c-ի նկատմամբ տղամարդիկ 2 անգամ ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում: Ցուցադրում ենք Էվանսի ուսումնասիրության գրաֆիկները: Թող թվերն իրենք խոսեն.
Աղբյուրը՝ appleinsider.ru