Հայտնի է «Ֆորսաժ 7»-ի պրեմիերայի նոր ամսաթիվը

Fast and furious

Դերասան Վին Դիզելն իր Facebook էջում հայտնել է, որ «Ֆորսաժ 7» ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ. ապրիլի 10-ին:

Ի սկզբանե ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2014թ. ապրիլի 11-ին, սակայն նոյեմբերի վերջում անսպասելի մահացավ ֆիլմի գլխավոր դերակատար դերասան Պոլ Ուոկերը: Universal կինոարտադրող ընկերությունը հայտնեց, որ ֆիլմի շուրջ աշխատանքները և պրեմիերան կհետաձգվեն անհայտ ժամանակով:

Դեկտեմբերի սկբզում հայտնի դարձավ նաև, որ ֆիլմի սցենարիստ Քրիս Մորգանը սկսել է սցենարի վերամշակումը՝ Պոլ Ուոկերի մահված հետ կապված: Հիշենք, որ դերասան Պոլ Ուոկերը մահացավ նոյեմբերի 30-ին ավտովթարից:

Աղբյուրը՝ afisha.ru