2013թ. ամենահաջողակ միլիարդատերները՝ ըստ Forbes-ի

Mark ZuckerbergFacebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ներառվել են Forbes ամսագրի՝ աշխարհի ամենահաջողակ միլիարդատերների ցուցակում:

Ամեն տարվա վերջում ամսագիրը հաշվում է, թե որքանով են իրենց կարողությունը մեծացրել աշխարհի ամենահարուստ մարդիկ: Ըստ ամսագրի վարկածի՝ ցուցակը զբաղեցնում է  Las Vegas Sands ընկերության բաժնետեր ու գլխավոր տնօրեն Շելդոն Ադելսոնը, որի կապիտալը 15 միլիարդ դոլարից դարձել է 37,2 միլիարդ: Երկրորդ տեղում Ցուկերբերգն է, ում կապիտալը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 26 մլրդ դոլար:

Առաջատարների եռյակում է նաև Բեզոսն, ում կարողությունը ավելացել է 13,3 միլիարդով՝ կազմելով 36,9 մլրդ:

Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը մեկ տարվա ընթացքում վաստակել է 9,4 միլիարդ և զբաղեցրել վարկանշի 9-րդ հորիզոնականը: 10-րդ տեղում Գեյթսն է, ում կարողությունն արդեն կազմում է 74.1 միլրարդ դոլար:

Աղբյուրը՝ forbes.com