ԱՄՆ-ում սկսել է գործունեություն ծավալել KeyMe ընկերությունը, որը զբաղվում է բանալիների կրկնօրինակներ ստեղծելով:
Եթե կորցրել եք Ձեր բանալին, ապա բավական է զանգահարել ընկերոջը կամ ընտանիքի անդամին, որպեսզի նա ուղարկի բանալու նկարը KeyMe ընկերությանը: Առաքիչը Նյու Յորքի տարածքում 60 րոպեի ընթացքում կբերի պլաստիկից պատրաստված բանալին:
Բացի այդ՝ ընկերությունը քաղաքի բազմաթիվ կետերում տեղադրելէ կիոսկներ, որոնք նախատեսված են բանալիներ տպելու համար: Գործընթացը տևում է ընդամենը 30 րոպե: Իսկ դիզայնը և բանալու գույնը կարելի է ընտրել:
Աղբյուրը՝ theverge.com