«Ընկերներ» հեռուստասերիալը կունենա շարունակություն

FriendsՃանաչված «Ընկերներ» ամերիկյան հեռուստասերիալը հնարավոր է ունենա շարունակություն 2014-ին: Այս մասին գրում է ОК! ամսագիրը՝ հղելով իր անանուն աղբյուրներին:

Վերջիններիս խոսքով, 2014-ին սերիալը դառնում է 20 տարեկան, ինչը լավ առիթ է նոր նախագիծ սկսելու համար: Նրանք նաև նշել են, որ գլխավոր դերասաններից Կորտնի Կոկսը (Մոնիկա Գելլերի դերակատարը) համաձայնել է նկարահանվել սերիալի շարունակությունում: Սակայն ֆիլմի ապագան կախված է Ջենիֆեր Էնիսթոնից, ով խաղում էր գլխավոր դերակատար Ռեյչել Գրինի դերը: Այս պահին դերասանուհին ունի խիտ աշխատանքային գրաֆիկ:

Հիշենք, որ «Ընկերներ» հեռուստասերիալը եթերում է եղել 1994-ից 2004 թթ.: Այս ընթացքում նկարահանվել է 10 եթերաշրջան, իսկ սերիալը ստացել է 6 «Էմմի» մրցանակ և 1 «Ոսկե Գլոբուս»: Ֆիլմի վերջին սերիան, որը թողարկվել էր 2004թ. մայիսի 6-ին, դիտել է ավելի քան 52.5մլն. մարդ:

 Աղբյուրը՝ okmagazine.com