Հայտնի է «Սառցե դարաշրջան 5» անիմացիոն մուլտֆիլմի պրեմիերայի ամսաթիվը

ice age20th Century Fox կինոստուդիան հայտարարել է «Սառցե դարաշրջան 5» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը: Ինչպես ընկերությունը գրում է իր պաշտոնական մամլո հաղորդագրությունում, Blue Sky ստուդիայի հետ համատեղ այս նախագիծը կներկայացվի 2016թ. հուլիսի 15-ին:

Այս անիմացիոն մուլտֆիլմի միակ մրցակիցը համարվում է Marvel կինոստուդիայի առայժմ անանուն մուլտֆիլմը, որը թողարկվելու է 2016-ին՝ մեկ շաբաթ ավելի վաղ «Սառցե դարաշրջան 5»-ից:

Հիշենք, որ «Սառցե դարաշրջանի» 4-րդ մասը թողարկվեց 2012-ին: Ֆիլմի բյուջեն կազմեց 95մլն. դոլար, իսկ համաշխարհային կինովարձույթներում այն աշխատեց 900մլն. դոլար: