Google-ն առաջ անցավ Apple-ից՝ դառնալով ամենաքննարկվող ընկերությունը

Google ընկերության համար 2013-ը շատ հաջող էր տարի էր. ընկերության բաժնետոմսերը հասան ռեկորդային գնի, Android օպերացիոն համակարգը դարձավ ամենատարածվածը՝ գրավելով սմարթֆոնային շուկայի 80%-ը, իսկ ընկերության հիմնական բիզնեսը՝ որոնողական ծառայությունը, շատ լավ պահպանում է դիրքերը: Չնայած այս բոլոր հաջողություններին՝ ընկերությունը կարողացել է դառնալ նաև ամենաքննարկվողը լրատվամիջոցներում՝ առաջ անցնելով Apple-ից: Նշենք, որ վարկանիշը կազմելիս օգտագործվել է DJX Factiva նորությունների մշակման հարթակը:

Dow Jones ռեյտինգը ցույց է տալիս, որ 2013-ի ընթացքում Google-ը նորություններում հայտնվել է 123 769 անգամ: 2009-ին այս ցուցանիշը 65 595 էր, 2010-ին՝ 92 810, 2011-ին՝ 104 071, իսկ 2012-ին՝ 114 954:

Դիագրամից պարզ է դառնում, որ Google-ի մասին ամենահաճախը գրել են ապրիլ և մայիս ամիսներին:

Ինչ վերաբերում է Apple ընկերությանը, ապա լրատվամիջոցներում ընկերության մասին հիշատակումները 2012-ի համեմատ նվազել են՝ 120 451, մինչդեռ 2012-ին այս ցուցանիշը 165 100 էր:

rating2

rating

Աղբյուրը՝ Dowjones.com/infographic