PlayStation Now՝ նոր օնլայն խաղային ծառայություն Sony-ից

playstation now

CES 2014 ցուցահանդեսին Sony ընկերությունը ներկայացրել է PlayStation Now ծառայությունը, որը թույլ կտա խաղալ PlayStation օնլայն խաղերը PS4-ով, PS3-ով, PlayStation Vita-ով և նույնիսկ պլանշետներով և հեռախոսներով:

Այս ծառայությունն աշխատում է Gaikai ամպային տեխնոլոգիայի շնորհիվ, որը Sony-ն գնել էր  2012-ին: PlayStation Now-ի բետա-տարբերակը կթողարկվի ԱՄՆ-ում այս ամսվա վերջին, իսկ ամբողջ աշխարհում հասանելի կդառնա ամռան ամիսներին:

Ամպային տեխնոլոգիան աշխատում է գրեթե YouTube-ի նման. եթե սարքը չունի հզոր տեխնիկական տվյալներ կամ ինտերնետի կապը դանդաղ է, ցուցադրվում են համապատասխան որակով կադրեր: Սա հնարավոր է դարձնում ցանկացած հզորության խաղ խաղալը:

Բացի այդ՝ ցուցահանդեսին Sony-ն ներկայացրել է հեռուստացույցների համար նախատեսված ամպային ծառայություն, որն առաջարկում է կենդանի TV, տեսանյութեր, նույնիսկ DVR ձայնագրման հնարավորություն:

Աղբյուրը՝ theverge.com