Lenovo-ն ներկայացրեց Horizon 2 հսկա պլանշետ-սեղանը (CES 2014)

Lenovo ընկերությունը Լաս Վեգասում (ԱՄՆ) ընթացող ամենամյա տեխնոլոգիական խոշոր CES 2014 ցուցահանդեսին ներկայացրել է իր սեղան-պլանշետի 2-րդ սերունդը՝ 27 դյույմանոց Horizon 2-ը:

Սարքն ունի ամուր կաղապար, 19.5մմ հաստություն: Սեղան-պլանշետի 2-րդ սերունդն առանձնանում է բարձր արտադրողականությամբ, իսկ ներկառուցված NFC տեխնոլոգիայի շնորհիվ այն ունի այլ սարքերի հետ փոխհարաբերվելու հնարավորություն՝ թվային բովանդակության համատեղ օգտագործման համար: Այժմ օգտագործողները կարող են իրենց սմարթֆոնի կամ համակարգչի բովանդակությունը կցել Horizon 2-ին և դիտել դրանք մեծ էկրանով Aura ինտերֆեյսում: Horizon-ի նոր բջջային հավելվածը հնարավորություն է տալիս ցուցադրել Android սարքերի ինֆորմացիան սեղան-պլանշետի էկրանին:

Horizon 2-03

Եթե մոտեցնեք ձեր սարքը Horizon 2-ի էկրանին, ապա Aura ինտերֆեյսը կստանա ազդանշան, կապ կհաստատի Ձեր սարքի հետ և կցուցադրի այն, ինչ Ձեր սարքի էկրանին է:

Բացի դրանից, օգտագործողները կստանան լուսանկարները միանգամից  Horizon 2-ի էկրանում խմբագրելու, մշակելու և սոցցանցեր հրապարակելու հնարավորություն: Horizon 2-ը հագեցած է նաև դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ Aura ինտերֆեյսը ճանաչում է լուսանկարներում պատկերված մարդկանց դեմքերը:

Horizon 2

Horizon 2-ը հագեցած է 500Գբ հիբրիդային կոշտ սկավառակով, 4-րդ սերնդի Intel Core i7 պրոցեսորով, NVIDIA գրաֆիկայով, 8Գբ օպերատիվ հիշողությամբ և համատեղելի է Dolby Home Theater տեխնոլոգիայի հետ: Սեղան-պլանշետ Horizon 2-ը հասանելի կլինի ԱՄՆ-ում՝ սկսած 1500 դոլարից:

Horizon 2- 04

Աղբյուրը՝ news.lenovo.com