Panasonic-ը կթողարկի Firefox ՕՀ-ով աշխատող հեռուստացույց (CES 2014)

panasonic-mozillaLG ընկերությունը սկսում է թողարկել WebOS-ով աշխատող հեռուստացույցներ, իսկ Panasonic-ը հայտարարել է, որ մշակում է Firefox օպերացիոն համակարգով աշխատող հեռուստացույցներ: Այս ՕՀ-ն թույլ կտա օգտվել բջջային և եթերային բովանդակությունից, ինչպես նաև ինտերնետային ծառայություններից:

Բացի այդ՝ Panasonic-ը խոստացել է, որ օգտագործողները կունենան անձնական ինտերֆեյս: Հեռուստահաղորդումների ծրագիրը և հեռուստացույցի այլ հիմնական ֆունկցիաները կնախագծվեն HTML5-ով, ինչը թույլ կտա կողմնակի մշակողներին հավելվածներ պատրաստել:

Նախագիծը երկու կողմերի համար էլ արդյունավետ կլինի. Panasonic-ի արտադրանքը կհարստանա հավելվածներով, իսկ Mozilla-ն առաջխաղացման հնարավորություն կստանա խելացի հեռուստացույցների շուկայում:

Աղբյուրը՝ gizmag.com